Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառը կվերաբացվի Երևանի կենտրոնում

28.07.2017, 16:39
Միջոցառմանը ներկա կգտնվեն ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը։
Գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառը կվերաբացվի Երևանի կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /ԱՌԿԱ/. Շաբաթ օրը` հուլիսի 29–ին, Երևանի կենտրոնում կվերաբացվի գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառը։

Ինչպես հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, տոնավաճառը կկազմակերպվի Մաշտոցի պողոտային հարող հատվածում ( «Մալիբու» սրճարանի հարևանությամբ):

«Միջոցառմանը ներկա կգտնվեն ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–