Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+14

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի Բաղրամյան–Մոսկովյան խաչմերուկում

08.09.2017, 20:13
Փոփոխությունը կիրականացվի տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի Բաղրամյան–Մոսկովյան խաչմերուկում
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.Երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի Բաղրամյան–Մոսկովյան խաչմերուկում։

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. սեպտեմբերի 9-ից Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Մոսկովյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտայի ուղղությամբ աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկի լուսացույցի լրացուցիչ սեկցիայով դեպի նշված ուղղությամբ այսուհետ կերթևեկեն անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու:–0–