Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Առաջիկայում օրական մի քանի ժամով կփակվի Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը

17.07.2017, 14:30
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհն առաջիկայում օրական մի քանի ժամով կփակվի։
Առաջիկայում օրական մի քանի ժամով կփակվի Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը հուլիսի 17-20-ը ներառյալ օրական մի քանի ժամով փակ է լինելու, հաղորդում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը` հղում անելով Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտին։

«Կատարվում են ճանապարհին հարող ժայռոտ լանջերի մաքրման աշխատանքներ, ինչի պատճառով անհրաժեշտ է պարբերաբար ժամանակավորապես դադարեցնել ավտոմեքենաների երթևեկությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, նախատեսվում է հուլիսի 17-ից մինչև հուլիսի 20-ը ներառյալ՝ առավոտյան ժամը 07:00-ից - երեկոյան ժամը 18:00-ը ընկած ժամանակահատվածում, ճանապարհը օրական մի քանի անգամ փակել 2 ժամով:

«Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողության և համակարգման ներքո», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–