Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-9

Երևանի քաղաքապետարանը հերքում է ՍՇՎ-ի պատճառով մանկապարտնեզների խմբերի փակման մասին տեղեկությունները

10.01.2019, 13:34
Մանկապարտեզներում հաճախելիության նվազման հետ կապված խմբերի փակման մասին տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Երևանի քաղաքապետարանը հերքում է ՍՇՎ-ի պատճառով մանկապարտնեզների խմբերի փակման մասին տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Մանկապարտեզներում հաճախելիության նվազման հետ կապված խմբերի փակման մասին տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

«Միաժամանակ, սուր շնչառական վարակների սեզոնով պայմանավորված՝ քաղաքապետարանը կոչ է անում ծնողներին՝ սուր շնչառական վարակներով հիվանդացած երեխաներին չտանել դպրոց և մանկապարտեզ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը հաստատել է Երևանում և երկրի ամբողջ տարածքում գրիպի և սուր շնչառական վարակների դեպքերի ավելացումը: Հունվարի 8-ի դությամբ արձանագրվել է 642 դիմելիություն պոլիկլինիկական կազմակերպություններ: Նույն օրվա դրությամբ հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 597 հիվանդ: 

Միաժամանակ քաղաքապետարանից նշում են, որ գրիպի և սուր շնչառական վարակների հետ իրավիճակը համապատասխանում է սեզոնային ցուցանիշներին և համեմատելի է անցած տարվա հիվանդության դեպքերի հետ:-0-