Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 1, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

Երևանի խաչմերուկներից մեկում կգործարկվի լրացուցիչ տեսախցիկ

20.11.2017, 17:19
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Երևանի խաչմերուկներից մեկում կգործարկվի լրացուցիչ տեսախցիկ

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երևան քաղաքի Խաչատրյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկում կգործարկվի լրացուցիչ տեսախցիկ, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի նոյեմբերի 22-ից Երևան քաղաքի Խաչատրյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկում կգործարկվի լրացուցիչ տեսախցիկ, որի միջոցով կվերահսկվի Դավթաշենի կամուրջի կողմից դեպի Խաչատրյան փողոց ընթացող տրանսպորտային միջոցների հոսքը», – նշված է տարածած հաղորդագրությունում:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: