Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

ՅՈՒՆԻՍԵՖ–ը նշել է մանուկներին սպառնացող հիմնական վտանգը

07.12.2017, 18:20
Առավել մեծ վտանգ է սպառնում Հարավային Ասիայի երեխաներին։
ՅՈՒՆԻՍԵՖ–ը նշել է մանուկներին սպառնացող հիմնական վտանգը

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մինչև մեկ տարեկան 17 միլիոն երեխաներ շնչում են թունավոր օդով։ Աղտոտիչ նյութերը կարող են ընդմիշտ վնասել նրանց զարգացող ուղեղը, հայտնում է BBC–ն, այդ մասին իր զեկույցում նախազգուշացնում է ՄԱԿ–ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ)։

Առավել մեծ վտանգ է սպառնում Հարավային Ասիայի երեխաներին։ 12 միլիոնից առավել մարդ ապրում է աղտոտված շրջաններում, որը վեց անգամ գերազանցում է անվտանգ մակարդակը։ Վտանգի տակ են գտնվում Արևելյան Ասիայի և խաղաղօվկիանոսյան շրջանի ևս 4 միլիոն մարդ։

ՅՈՒՆԻՍԵՖ–ը հայտարարում է, որ աղտոտված օդի հատուկ մասնիկներով շնչելը կարող է վնասել ուղեղի հյուսվածքները և բացասական ազդել կոգնիտիվ զարգացման վրա։

Կազմակերպության զեկույցում նշվում է նաև, որ գոյություն ունի կապ բանավոր և ոչ բանավոր IQ–ի և հիշողության, թեստավորման ցածր արդյունքների, քննություններում դպրոցականների ստացած գնահատականների, ինչպես նաև այլ վարքի նյարդաբանական ուրիշ խնդիրների:

ՅՈՒՆԻՍԵՖ–ը պնդում է, որ շրջակա միջավայրի բացական ազդեցության հետևանքները իրենց ազդեցությունը կունենան մարդու ամբողջ կյանքի ընթացքում։

«Մեր աշխարհն ակտիվորեն ուրբանիզացվում է, և առանց համապատասխան պաշտպանություն և աղտոտման նվազեցման միջոցառումների առաջիկա տարիներին վտանգի կենթարքվեն ավելի շատ թվով երեխաներ», – նշվում է կազմակերպության հայտարարությունում։

ՅՈՒՆԻՍԵՖ–ը կոչ է անում ավելի շատ օգտագործել պաշտպանիչ բժշկական դիմակներ և օդի ֆիլտրման համակարգեր, և խորհրուրդ չի տալիս օդի առավել աղտոտման շրջանում ճանապարհորդել երեխաների հետ։

Անցյալ ամիս խիտ մարաղուղ էր պատել Հնդկաստանի մայրաքաղաք Դելիին, քաղաքի որոշ հատվածներում օդի աղտոտման մակարդակը երեսուն անգամ գերազանցում էր թույլատրելի նորման։ Հնդկաստանի մայրաքաղաքի գլխավոր նախարար Արվինդ Քեջրիբալը «գազախցիկ է» անվանել քաղաքը։ 

Գնահատականների համաձայն, Հյուսիսային Չինաստանում երեք տարով կրճատվել է մարդկային կյանքի տևողությունը։ Խորհրդարանը արդյունաբերական արտանետումների առավել խիստ կանոններ է ներկայացրել ընկերությունների համար, սակայն պետական ԶԼՄ–ները հայտնել են, որ դրանք պարբերաբար խախտվում են։

ՅՈՒՆԻՍԵՖ–ը պատմում է, որ տվյալների հավաքագրման համար օգտագործվող արբանյակային լուսանկարներում երևում է, որ այդ խնդիրը սուր կերպով դրված է նաև աֆրիկյան երկրներում։

Մինչդեռ, գիտնականների կողմից Լոնդոնի հիվանդանոցներում անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ բրիտանական մայրաքաղաքի օդի աղտոտումը հանգեցնում է ծնվելիս երեխայի քաշի նվազմանը։

Գիտնականների խոսքով, աղտոտված օդը և՛ ավելի բարձր մանկական մահացության մակարդակի, և՛ մեծահասակների շրջանում հիվանդությունների պատճառ է։ -0-