Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է

16.08.2019, 11:46
«Այս ցուցանիշները իրական արձագանքն են այն սոցիալ-տնտեսական քաղաքականության, որ վարում է մեր կառավարությունը հեղափոխությունից հետո», - գրել է նախարարը։
Հայաստանում ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Լավ լուրերի շարքից. ամփոփելով ծնելիության ցուցանիշները 2019 թվականի առաջին կիսամյակի համար և համեմատելով դրանք 2018-ի հետ, կարող ենք արձանագրել, որ նվազման միտումը դանդաղում է և եթե այսպես շարունակվի, ապա տարվա վերջ կամ մյուս տարվա սկիզբ կարելի է կանխատեսել ծնելիության ցուցանիշի նվազման դադարեցում և հետագա աճ», - գրել է նա։

Ըստ նրա, 2018-ի առաջին կիսամյակի նվազումը 2017-ի համեմատ եղել է 4.9%, իսկ 2019-ի նվազումը 2018-ի համեմատ՝ 0.9%։

«Այս ցուցանիշները իրական արձագանքն են այն սոցիալ-տնտեսական քաղաքականության, որ վարում է մեր կառավարությունը հեղափոխությունից հետո», - գրել է նախարարը։-0-