Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

Երևանում երթուղայինների վարորդները գործադուլ էին հայտարարել, քաղաքապետարանը հանդես է եկել պարզաբանմամբ

10.02.2020, 13:37

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի./ԱՌԿԱ/. Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 1, 10, 12, 13, 19, 21, 23, 25, 29, 34 երթուղիները սպասարկող «Երևանի ՄՈՒԱՏ» ՓԲԸ վարորդները ս.թ. փետրվարի 10–ի առավոտյան նախատեսված ժամին ֆինանսատնտեսական խնդիրների հիմնավորմամբ աշխատանքի դուրս չեն եկել, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

«Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և ընկերության միջև ձեռք բերված ժամանակավոր պայմանավորվածության համաձայն, մինչև առաջացած հարցերի հետագա ճշգրտումը, երթուղիների բնականոն գործունեությունը ժամը 11:30-ին վերականգնվել է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–