Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Երևանի կենտրոնի փողոցներից մեկում երթևեկը կդառնա միակողմանի (ՍԽԵՄԱ)

12.09.2019, 15:48
Երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնի փողոցներից մեկում։
Երևանի կենտրոնի փողոցներից մեկում երթևեկը կդառնա միակողմանի (ՍԽԵՄԱ)

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնի փողոցներից մեկում։

ՀՀ ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի սեպտեմբերի 13-ից Երևան քաղաքի Խորհրդարանի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նշված փողոցի զորամասից մինչև Գր.Լուսավորչի փողոց մոտ 140 մետր հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Գր.Լուսավորչի փողոցի ուղղությամբ:–0–

Схема улица Парламента (1).jpg