Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Շուտով պետք է հայտարարենք Սուրմալուի մերձակայքում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի մասին. Ավինյան (ՎԻԴԵՈ)

19.06.2023, 11:42
Ավինյանի խոսքով, այժմ մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծման 2–րդ և 3–րդ փուլերն են. ՎԻԴԵՈ
Շուտով պետք է հայտարարենք Սուրմալուի մերձակայքում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի մասին. Ավինյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./ԱՌԿԱ/. Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ շուտով պետք է հայտարարվի Սուրմալուի մերձակայքում նոր կայարանի կառուցման նախագծի մասին։

Ավինյանի խոսքով, այժմ մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծման 2–րդ և 3–րդ փուլերն են։

«Մենք շուտով պետք է հայտարարենք Սուրմալուի մերձակայքում նոր կայարանի կառուցման նախագծի մասին։ Դրա տեխնիկական առաջադրանքը, ենթադրում եմ, պատրաստ է, գնման ընթացակարգի վերաբերյալ նունպես մի առանձին հանձնարարակն ֆիքսենք», – նշեց Ավինյանի խորհրդակցության ընթացքում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մետրոյի «Աջափնյակ» կայարանի ամբողջական նախագիծը պատրաստ կլինի մինչև տարվա վերջ, շինարարությունը կտևի 4 տարի։

Կառավարությաւնը մարտի 2–ի նիստի ժամանակ Երևանին 1,1 մլրդ դրամ է հատկացրել մետրոյի նոր կայարանի նախագծի մշակման համար։

Նախատեսվում է կառուցել մետրո–կամուրջ։–0–