Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում առաջին եռամսյակում ծնելիության մակարդակը կրճատվել է 8,4% –ով

08.05.2024, 12:46
Հաշվետու ժամանակահատվածում ծնվել է 8059 երեխա, մինչդեռ 2023 թվականի 3 ամսում ծնվել է 8802 երեխա
Հայաստանում առաջին եռամսյակում ծնելիության մակարդակը կրճատվել է 8,4% –ով

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2024 թվականի հունվար-մարտին ծնելիության մակարդակը, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 8,4 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ 

Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում ծնվել է 8059 երեխա, մինչդեռ 2023 թվականի 3 ամսում ծնվել է 8802 երեխա։ 

Միաժամանակ այս ընթացքում գրանցվել է մեռելածնության 114 դեպք, ինչը 17,5 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ 

Ընդհանուր առմամբ, 2024 թվականի առաջին եռամսյակում երկրում մահացել է 7104 մարդ, ինչը 4,9%-ով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Նշվում է նաև, որ բնակչության բնական աճը կազմել է 955 մարդ, այս ցուցանիշը 53%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։