Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Գիշերը մայրուղային ջրատար է վթարվել․ Երևանի որոշ հասցեներում կլինեն գրաֆիկի խախտումներ

11.03.2024, 10:20
Գիշերը վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը
Գիշերը մայրուղային ջրատար է վթարվել․ Երևանի որոշ հասցեներում կլինեն գրաֆիկի խախտումներ
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի․/ԱՌԿԱ/․ «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է, որ գիշերը վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը։

Երևանի «Կորեայի ձոր» կոչվող հատվածում ժայռաբեկորների թափման, #Հրազդան գետի հունի փոխվելու հետևանքով ջրատարը հայտնվել է գետի մեջ և հերթական անգամ վթարվել։

«Թեպետ գիշերվանից ՎեոլիաԹիմը վթարի վայրում է, սակայն աշխատանքի ծավալն ահռելի է և կտեւի մի քանի օր։ Դա նշանակում է, որ ջրատարից սնվող բնակավայրերի ջրամատակարարումը մի քանի օր կիրականացվի գրաֆիկի_խախտումներով», – նշել են ընկերությունից։

Ընկերությունից նաև հայտնում են, որ մասնագետներն արդեն մշակում են Երևան մտնող ջրաքանակի ճիշտ բաշխման մեխանիզմ, որպեսզի հնարավորինս մեղմվի «Արզնի 2» ջրատարից սնվող բնակավայրերում ջրամատակարարման խնդիրը։

Ավելի վաղ ընկերությունից հայտնել էին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 10-ին ժամը 21:00-ից մինչև մարտի 11-ը 21:00-ն կդադարեցվի Ղափանցյան, Գրիբոյեդով, Արղության, Բակունց, Հակոբյան, Թավրիզյան, Վ.Այգեկցու, Գր.Արծրունի, Ռիգա, Սեվքարեցի Սաքոյի, Համո Սահյան, Հ.Էմին, Մանուշյան, Արաբկիր 17, 19, 21, 23, 25, 27 փողոցների, Վահագն Դավթյան, Հր.Քոչարի 7, 9, 11, 12, 14, 16, 25, 27, 28-29, 44 շենքերի, Վահր.Փափազյան 12, 15-16/1, 17-21/3, 22, 22/1-22/3, 24-27 շենքերի, Վ.Վաղարշյան 15-15/3, 17, 18, 19, 20, 21, 22-24, 26 շենքերի, Ադոնց 10-10/2, 12-14/7, 18-19/9, 25 շենքերի, Ա.Խաչատրյան, Ա.Խաչատրյան 1 Նրբ., Գյուլբենկյան 25, 27, 29-29/1, 33, 34/1-41, 43 շենքերի, Կասյան 10, 12 շենքերի, Սունդուկյանի 1-64/1 շենքերի, 1/2-101 տների, Մալխասյանց, Վրացական 4-10 շենքերի, Վրացական 4 Նրբ., Մամիկոնյանց 47-49/1 կենտ համարի շենքերի, Ն.Զարյանի 1-24Բ շենքերի, 2-136/2 տների, Կոմիտասի 1, 3, 7, 9, 11-12, 14, 16, 18, 20, 22, 23, 25/2, 27, 29, 31, 34, 36, 36/3, 37-38/2, 40, 42, 44, 45-45/1, 46, 48-48/1, 50 շենքերի, Մարշալ Բաղրամյան 31-59 շենքերի, 3-77/7 տների, Մարշալ Բաղրամյան 2 նրբանցքի, Ջեյմս Բրայս, Սոսե, Խնկո-Ապոր, Լեռ Կամսար, Աղբյուր Սերոբ, Գուլակյան, Վ.Համբարձումյան փողոցների ջրամատակարարումը:-0-