Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+14

Արցախում ձմեռային զորակոչ և զորացրում է հայտարարվել

11.12.2020, 21:35
Արցախում ձմեռային զորակոչ և զորացրում է հայտարարվել
Արցախում ձմեռային զորակոչ և զորացրում է հայտարարվել
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրամանագիր է ստորագրել՝ 2021 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին, հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հրամանագրի համաձայն՝ 2021-ի հունվար-փետրվար ամիսներին կանցկացվի Արցախի արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ եւ որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն:

Հրամանագրով 2021-ի հունվար ամսում՝ օրենքով սահմանված ժամկետում, կզորացրվեն պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները:–0–