Рейтинг@Mail.ru
USD
373.81
EUR
440.91
RUB
4.8999
GEL
138.96
2026 թ. ապրիլի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

ԱԺ շենքի արտաքին տեսքում փոփոխություններ են նախատեսվում. խոսքը դեռ միայն արտաքին լուսավորության մասին է

23.01.2020, 12:00
Հնարավոր է`այգու հետ կապված որոշակի մտահղացումներ ևս իրականացվեն
ԱԺ շենքի արտաքին տեսքում փոփոխություններ են նախատեսվում. խոսքը դեռ միայն արտաքին լուսավորության մասին է

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ ազգային ժողովի շենքի արտաքին տեսքում նախատեսվում են փոփոխություններ։ Խոսքը դեռևս միայն շինության արտաքին լուսավորության մասին է։ Հնարավոր է`այգու հետ կապված որոշակի մտահղացումներ ևս իրականացվեն, գրում է «Հայկական ժամանակը»` հղում անելով ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին։

Նրա խոսքով, փոփոխությունները չեն բացառվում, բայց արդեն բոլորովին այլ տրամաբանության մեջ և նորագույն տեխնոլոգիաներին առնչվող։

«Այս պահին միայն արտաքին լուսավորության հարցն է քննարկվում, մնացածի մասին մտածում ենք», – նշել է Գալստյանը։

Նշվում է, որ առաջիկա շաբաթներին կհայտարարվի մրցույթ, որի արդյունքում էլ կորոշվեն նախընտրելի դիզայնը, կատարողն ու ծրագրի արժեքը։–0–