Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

«Որովհետև հայրենասեր եմ եղել»․ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է 2019թ․–ին հայտարարել․ «Արցախը Հայաստան է և վերջ»

20.09.2025, 12:44
Նա նշել է, որ չի կարող մոռանալ, որ 2019 թվականին հայտարարել է «Արցախը Հայաստան է և վերջ»
«Որովհետև հայրենասեր եմ եղել»․ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է 2019թ․–ին հայտարարել․ «Արցախը Հայաստան է և վերջ»

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրել է, թե ինչու է 2019թ․–ին հայտարարել, որ «Արցախը Հայաստան է և վերջ»։

«Ես չեմ կարող մոռանալ, որ 2019 թվականին հայտարարել եմ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Ինչու եմ այսօր խաղաղության բերկրանք ապրելով՝ 2019 թվականին արել այդ հայտարարությունը։ Սա պետք է շատ կոնկրետ պատճառ ու բացատրություն ունենա, և բացատրությունը իրոք շատ կոնկրետ է։ Այդ արտահայտությունը արել եմ մի պարզ պատճառով, հայրենասիրության պատճառով, որովհետև հայրենասեր եմ եղել», – ասաց նա այսօր ՔՊ համագումարի ժամանակ։

«Իսկ հարց է ծագում, իսկ ինչ է հիմա հայրենասեր չե՞մ, իհարկե հայրենասեր եմ, բայց ավելի, թե պակաս հայրենասեր եմ։ Ոչ ավելի, ոչ պակաս, նույնքան հայրենասեր եմ։ Ինչպե՞ս ուրեմն լուծել այս դիլեման, ո՞րն է այս աղաղակող հակասության պատճառը։ Իսկ պատճառը հայրենասիրության մոդելն է, հայրենասիրության բանաձևը, որի մասին խոսել եմ դեռ 2020 թվականին։ Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանի սնուցող մայրերի հանձնարարած հայրենասիրության մոդելով։ 2019-ին հայրենասեր էի այդ պահին Հայաստանում առկա հայրենասիրության միակ մոդելով։ Բայց ո՞վ է հանձնարարել այդ հայրենասիրության մոդելը, ո՞նց է ձևավորվել այդ մոդելը։ Այդ մոդելը խորհրդային կայսրության, իսկ ավելի կոնկրետ այդ կայսրության ղեկավարներ Ստալինի, Խրուշչովի, Բրեժնևի հանձնարարած հայրենասիրության մոդելն էր։ Մենք չենք էլ նկատել, որ մինչև իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանում գոյություն ունեցած հայրենասիրության մոդելը մեծամասամբ հենվել է 1940-ից 1980-ական թվականներին ձևավորված գրքերի, երգերի, բանաստեղծությունների, կերպարվեստի գործերի ու պիեսների վրա», – հայտարարեց Փաշինյանը։