Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Մեծ Բրիտանիան Հայաստանում նոր դեսպան է նշանակել

15.07.2025, 23:17
Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան՝ փոխարինելով Ջոն Գալահերին
Մեծ Բրիտանիան Հայաստանում  նոր դեսպան է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./ԱՌԿԱ/. Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան՝ փոխարինելով Ջոն Գալահերին, հաղորդում է բրիտանական կառավարության պաշտոնական կայքը։

«Նախկին դեսպան Գալահերին կգործուղվի այլ դիվանագիտական ծառայության։ Նորանշանակ դեսպան Քոուլը իր պարտականությունները կստանձնի Հայաստանում 2025 թ.-ի սեպտեմբերին», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Քոուլը զբաղեցրել է Վրաստանում, ապա Կատարում դեսպանի տեղակալի պաշտոնը, ինչպես նաև՝ մի շարք դիվանագիտական այլ պաշտոններ։