Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրել են փոխկապակցվածության փաստաթուղթ և նախաստորագրել են համաձայնագիր Frontex–ի հետ
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը և Եվրոպական միությունը Երևանում ընթացող առաջին գագաթնաժողովի շրջանակում ստորագրել են փոխկապակցվածության և գործընկերության մասին փաստաթուղթ։
Կողմերը նաև նախաստորագրել են Հայաստանի և Frontex-ի՝ Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության միջև սահմանների կառավարման ոլորտում համագործակցության մասին պայմանավորվածությունը։
Միջոցառումների շրջանակում ԵՄ-ն նաև հայաստանյան վեց առանցքային ընկերությունների և հիմնադրամներին է հանձնել մտադրությունների նամակներ՝ ուղղված Հայաստանում ներդրումների խթանմանը։
Նամակները հանձնվել են Amber Capital-ին (ներդրումային կառավարող ընկերություն), Firebird AI-ին (արհեստական բանականության և բարձր արտադրողականության հաշվողական ենթակառուցվածքների ընկերություն), Synopsys Armenia-ին (էլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների մշակող), TUMO-ին (ստեղծարար տեխնոլոգիաների կրթական կենտրոն), Creative Armenia-ին (արվեստագետների և ստեղծարար նախագծերի աջակցության հիմնադրամ) և AGBU-ին (Հայկական բարեգործական ընդհանուր միություն)։