Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Հայկական կուսակցությունների շրջանում խուճապային տրամադրություններ են

31.10.2018, 11:47
Կուսակցությունների մեծամասնության մոտ խուճապային տրամադրություններ են։
Հայկական կուսակցությունների շրջանում խուճապային տրամադրություններ են

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կուսակցությունների մեծամասնության մոտ խուճապային տրամադրություններ են, գրում է «Ժամանակ» օրաթերթը։

ԸՕ փոփոխությունների տապալումը էականորեն դժվարացնելու է նրանց մասնակցությունն առաջիկայում տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Եթե ԸՕ փոփոխություններով հավանական էր 2 տոկոս հավաքած կուսակցության խորհրդարանում հայտնվելը, հիմա արդեն դա անհնար է: Բացի այդ, կուսակցությունների մեծամասնությունը չունի համապատասխան թվով ռեյտինգային թեկնածուներ, և այդ հանգամանքը էականորեն նվազեցնում է ընտրություններին մասնակցելու նրանց հնարավորությունը», – նշում են հոդվածի հեղինակները։

«Ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը այս օրերին ակտիվորեն քննարկվում է ՕԵԿ-ում, ՀԱԿ-ում, «Ժառանգությունում» և բազմաթիվ այլ քաղաքականապես ակտիվ կուսակցություններում», – գրում է թերթը։–0–