Բոլոր հարցերին տրվել են շատ կոնկրետ և սպառիչ պատասխաններ. Փաշինյանը Լուկաշենկոյի հայտարարությունների մասին
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բոլոր հարցերին տրվել են շատ կոնկրետ և սպառիչ պատասխաներ, չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողներին հարցին Բելառուսի նախագահի հայտարարությունների մասին:
«Պարոն Լուկաշենկոն ասում է՝ ես այս ասացի, այսպես ասացի, այնպես ասացի, բայց նա չի ասում՝ ես ինչ ասացի: Ես ամսի 7-ին եկել եմ, հարցրել են խոսակցություն եղել է, թե ոչ, ես ասել եմ, որ այո խոսել եմ, մանրամասները չեմ ներկայացրել, որովհետև դռնփակ նիստից կոռեկտ չեմ համարում մանրամասներ ներկայացնել, բայց վերջում ասել եմ, որ բավարարաված եմ այդ խոսակցությունից», - ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ բավարարված է այդ խոսակցությունով և չի տեսնում այն շարունակելու անհրաժեշտությունը:
«Հնարավոր է, որ լինեն մարդիկ, ովքեր բավարարված չեն այդ խոսակցությունից և բավարարվելու համար դեռ պետք է երկար դրա մասին խոսեն, դա այլ թեմա է»,-ասաց Փաշինյանը:
Լրագրողները հարցրեցին նաև Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճարելու մասին:
«Իմ մամուլի խոսնակը պարզաբանել է, որ ՌԴ նախագահի հետ մեր շփումներում պարբերաբար այդ հարցը բարձրացվել է և նաև տեղում: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ Լուկաշենկոյի հարցերին տեղում տրվել են շատ կոնկրետ և սպառիչ պատասխաններ և ես, անկեղծ ասած, տպարվորություն ունեի, որ պարոն Լուկաշենկոն բավարարված է այդ պատասխաններով, և իմ կարծիքով՝ բոլոր ներկաները այդպիսի տպավորություն ունեին, հետո ի՞նչ է եղել, չեմ կարող ասել»,-ասաց նա:-0-