Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

ԱԱԾ պաշտոնակատարը Հրայր Թովմասյանի գործի մասին. մի փնտրեք քաղաքական ենթատեքստ

28.10.2019, 17:35
ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում առաջարկեց չփնտրել քաղաքական ենթատեքստ Սահմանադրական դատարականի դատարավոր Հրայր Թովմասյանի դեմ գոծում:
ԱԱԾ պաշտոնակատարը Հրայր Թովմասյանի գործի մասին. մի փնտրեք քաղաքական ենթատեքստ

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում առաջարկեց չփնտրել քաղաքական ենթատեքստ Սահմանադրական դատարականի դատարավոր Հրայր Թովմասյանի դեմ գոծում:

«Քաղաքական հետապնդման որևէ խնդիր չի եղել: Խմդրում եմ չփնտրել քաղաքական ենթատեքստ: Պատրաստվող նյութերի ամբողջականությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լսել Թովմասյանի բարեկամներին», - ասաց Մարտիրոսյանն ի պատասխան Թովմասյանի նկատմամբ «քաղաքական հետապնդման» մասին բարձրաձայնված անհանգստության և նրա ընտանիքի անդամներին ԱԱԾ կանչելու վերաբերյալ:

Մարտիրոսյանը նշեց, որ ԱԱԾ-ն պետք է ճշտեր այս հարցերը` նյութերի ամբողջականությունն ապահովելու համար, նշելով, որ խոսքը ապօրինի հարստացման մասին չէ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին, Սահմանադրական դատարանն աշխատանքային կարգով որոշեց մերժել Ազգային ժողովի` դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծը:

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 17-ին ՀՀ-ում հարուցվել է քրեական գործ իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ: Պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել էր, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով:-0-