Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՔՊ–ական պատգամավոր․ հայկական կողմը դիրքային կորուստներ չի ունեցել․

13.02.2024, 19:18
Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով հայկական կողմը դիրքային կորուստներ չի ունեցե
ՔՊ–ական պատգամավոր․ հայկական կողմը դիրքային կորուստներ չի ունեցել․

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով հայկական կողմը դիրքային կորուստներ չի ունեցել:  

Այդ մասին «Ազատության» հետ զրույցում հայտնել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը: 

«Դիրքային կորուստ չի եղել, ուղղակի դիրքային հրաձգություն է եղել: Տարբեր տրամաչափի զենքեր են օգտագործել, դե իրենք նախօրոք պատրաստվել են դրան, իրենք բոլոր զինատեսակներն էլ օգտագործել են, դիպուկահարները նորից աշխատել են էդտեղ», – ասել է Մելքոնյանը։

Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, մեկ վիրավոր, որի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ 

Ռազմական ոստիկանության երեկվա հաղորդագրության վերաբերյալ էլ՝ իսկապե՞ս ճիշտ էր նման բան հրապարակելը, ինչից հետո Ադրբեջանն անցավ հարձակման, իշխանական պատգամավորը նշել է. - «Դե եթե իրենք շառ են անում, մերոնք էլ ասում են՝ մենք քննություն ենք անցկացնում, տեսնենք՝ ով է հիմնականում: Հիմի էդ իրավիճակը պիտի ճշտեն՝ ի՞նչ իրավիճակում է տեղի ունեցել էս ամեն ինչը: Էսքան ժամանակ, ասենք, կրակոցներ չէր եղել ամբողջ սահմանագծում, ու հանկարծակի էստեղ սկսում են կրակոցները՝ ինչի՞, պատճառն ի՞նչ եղավ»:

Երեկ ադրբեջանական կողմը հաղորդել էր Զանգելանի շրջանի դիրքերի ուղղությամբ Հայաստանի Զինված ուժերի կրակ բացելու մասին՝ պնդելով, թե կրակի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել:

Հայաստանի պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանությունն արձագանքեց՝ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է։–0–