Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Փաշինյան. կառավարության որոշմամբ ՀՀ–ում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք

27.09.2020, 13:05
Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից
Փաշինյան. կառավարության որոշմամբ ՀՀ–ում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հիմա կառավարության որոշմամբ ՀՀ–ում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք:

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից: Զորքերին կցագրված անձնակազմերին կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ: Հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի», – նշել է վարչապետը: 

Արցախում իրավիճակի սրման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է մղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է մարդկային կորուստներ: ՊԲ–ն ոչնչացրել է հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա։ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ կան զոհեր ու վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում։

Ադրբեջանի ԶՈւ–ն հրետակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Ստեփանակերտը։ –0–