Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+1

ՊՆ. Ադրբեջանի ԶՈւ–ն հարձակում է գործել սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա

10.12.2021, 14:32
Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր
ՊՆ. Ադրբեջանի ԶՈւ–ն հարձակում է գործել սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

«Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր։ Այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով։–0–