Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, մենք նպատակադրված ենք շարունակել գործնական աշխատանքը. Մնացականյանը` ԼՂ հակամարտության կարգավորման մասին (ՎԻԴԵՈ)

12.05.2020, 22:53
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երեքշաբթի ելույթ է ունեցել ԱՊՀ նախարարական համաժողովի նիստին. ՎԻԴԵՈ
Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, մենք նպատակադրված ենք շարունակել գործնական աշխատանքը. Մնացականյանը` ԼՂ հակամարտության կարգավորման մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երեքշաբթի ելույթ է ունեցել ԱՊՀ նախարարական համաժողովի նիստին։

Իր ելույթի ընթացքում նա անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին։

«Ես ստիպված եմ արձագանքել իմ գործընկերոջ՝ հարգարժան պարոն Մամեդյարովի կողմից բարձրացված հարցին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որը քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում», – հայտարարել է նա։

Նշելով, որ մտադիր չէ երկար խոսել այս թեմայի շուրջ`Մնացականյանն ընդգծել է, որ շարունակվում է ինտենսիվ աշխատանքն այդ ձևաչափում:

«Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, մենք նպատակադրված ենք շարունակել գործնական աշխատանքը, մենք երկու տարի շարունակ իրականացրել ենք այդ գործնական աշխատանքը և մտադիր ենք հետագայում ևս շարունակել այն: Ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքները մերժվում են, և այսօր հնչեցված շեշտադրումները խստագույնս անընդունելի են», – հայտարարել է նա։

Մնացականյանի խոսքով, այդ հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա։

«Դա նշանակում է նաև կողմերից որևէ մեկի առավելապաշտական դիրքերի մերժում և այն պարտավորությունների համադրում, որոնք կողմերը ստանձնում են բալանսավորված, ամուր փոխզիջման համար», – հայտարարել է նա։

Մնացականյանն ավելացրել է, որ «հենց այդ մոտեցմամբ շարունակելու ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հասնելու մտադրությամբ աշխատանքը խաղաղ կարգավորման շրջանակներում»։–0–