Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՀՀ ԱԺ–ն ընդունեց հանրաքվեի մասին սկանդալային օրինագիծը

03.06.2020, 15:37
Առաջարկվող նախաձեռնությունը հնարավորություն է տալիս կարգավորել հանրաքվե անցկացնելու հարցը, եթե այն տեղափոխվել է կամ դադարեցվել արտակարգ դրության ռեժիմի պատճառով
ՀՀ ԱԺ–ն ընդունեց հանրաքվեի մասին սկանդալային օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./ԱՌԿԱ/. ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի կողմից ներկայացված լրացումների և փոփոխությունների փաթեթը, որոնք նախատեսված է կատարել «Հանրաքվեի մասին» օրենքում։ 

Առաջարկվող նախաձեռնությունը հնարավորություն է տալիս կարգավորել հանրաքվե անցկացնելու հարցը, եթե այն տեղափոխվել է կամ դադարեցվել արտակարգ դրության ռեժիմի պատճառով։

Պատգամավորն ընդգծել է, որ օրենքում նախատեսված փոփոխությունների նպատակն է կարգավորել հանրաքվեի շարունակության կանոնակարգման հարցը և ներդնել հանրաքվեի չեղարկման ինստիտուտ արտակարգ դրության պայմաններում։ 

Նախատեսվում է, որ այս նախագծի ընդունումից հետո կսկսվի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի չեղարկման ընթացակարգը։

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունները դեմ են այս փոփոխություններին և դեմ են քվեարկել ինչպես առաջին ընթերցման, այնպես էլ երկրորդ ընթերցման ժամանակ։–0–