Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 5, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ

08.06.2021, 11:49
ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք անցյալ շաբաթ համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ
ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք անցյալ շաբաթ համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ:

Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»` հղում անելով ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտական վարչությանը։

Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկատվություն էր շրջանառվում փոխնախարարի հրաժարականի մասին, բայց գերատեսչությունը հերքում էր։

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ու փոխնախարար Գագիկ Ղալեչյանը հրաժարական են տվել մայիսի 27–ին։–0–