Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակի օպերատիվ տվյալները (ՎԻԴԵՈ)

01.11.2020, 23:17
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակի օպերատիվ տվյալներըю ՎԻԴԵՈ
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակի օպերատիվ տվյալները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակի օպերատիվ տվյալները Հայկական Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցի ընթացքում։

«Այսօր Ադրբեջանի զորքերը և ահաբեկչական խմբավորումները, վարձկանները և հրոսակախմբերը տարբեր ուղղություններով շարունակել են հարձակողական գործողությունները հիմնականում փոքր խմբերով, օջախային հարձակումներով, տեղ-տեղ կիրառելով հրետանի, որոշ տեղերում նաև օդային հարձակման միջոցներ, մարտավարական օդուժ», – տեղեկացրեց նա։

Հովհաննիսյանը նաև ընդգծեց, որ ողջ օրվա ընթացքում բոլոր ուղղություններով որևէ նշանակալի դիրքային փոփոխություններ տեղի չեն ունեցել՝ չնայած տեղի ունեցած մարտական գործողություններին։

Նրա խոսքով, այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են։-0-