Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը. Արցախի ԱԻ ՊԾ

24.10.2020, 20:20

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը, հաղորդում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ 

«Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և նույն շրջանի Թաղավարդ համայնքը։ Օրվա երկրորդ կեսին, հերթական անգամ ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ Արցախի ԱԻ ՊԾ-ի, մարդկային կորուստներ չկան, ավերածությունները ճշտվում են։-0-