Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Հրապարակվել է Բեսլանի մոտ վթարի ենթարկված Մոսկվա–Երևան ավտոբուսի տուժած ուղևորների ցուցակը

14.10.2016, 11:18
Հայաստանի ԱԻՆ–ը հրապարակել է Բեսլանի մոտ վթարի ենթարկված Մոսկվա–Երևան ավտոբուսի տուժած ուղևորների անունները։
Հրապարակվել է Բեսլանի մոտ վթարի ենթարկված Մոսկվա–Երևան ավտոբուսի տուժած ուղևորների ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԱԻՆ–ը հրապարակել է Բեսլանի մոտ վթարի ենթարկված Մոսկվա–Երևան ավտոբուսի տուժած ուղևորների անունները։

Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում, Վլադիկավկազ քաղաքի մոտ, շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին։

 Մոսկվա-Երեւան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին։

Նախնական տվյալներով, ավտոբուսում եղել է 52 մարդ, որոնցից առնվազն 5-ը մահացել են, այդ թվում՝ վարորդը, 20-ից ավելի մարդ տեղափոխվել են Վլադիկավկազ քաղաքի հիվանդանոցներ:

ԱԻՆ տվյալներով, Վլադիկավկազի հանրապետական հիվանդանոցում գտնվում է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած 19 մարդ։

 

1          Գևորգյան Վ.Ա.        1982

2          Մովսեսյան Է.Է.      1971

3          Աղրամանյան Ն.Ս. 1950

4          Խաչատրյան Կ.Ս.    1986

5          Մկրտչյան Կ.Վ.        1988

6          Մարգորյան Ա.Կ.     1962

7          Հարությունյան Ժ.Ն.           1949

8          Կարիպյան Մ.Վ.      1979

9          Բեկջոնյան Գ.          1996

10        Մարգորյան Ա.Մ.    1956

11        Պողոսյան Լ.Ս.         1974

12        Գևորգյան Վ.Ա.        1934

13        Աղրամանյան Վ.Ժ. 1987

14        Օհանյան Ա.Ս.         1994

15        Սիմոնյան Ն.Տ.         1995

16        Ալեքսանյան Ա.Ժ.   1976

17        Ալեքսանյան Ա.Է.   1979

18        Աղրամանյան Ժ.Ռ. 1960

19        Ապրտյան Դ.Ա.        1980

 

Վլադիկավկազի մանկական հիվանդանոց են տեղափոխվել տարբեր աստիճանի մարմնական վնասվածք ստացած չորս դեռահաս։

 

1          Պալուխին Պ.Պ.       2001

2          Ռասամախին Ա. Ե.2000

3          Գալատով Ա.Ա.       2000

4          Լազուկին Ա.Ա.        2006

 

 

«Շտապօգնության» հիվանդանոցում են գտնվում երեք տուժածներ, որոնցից երկուսին վիրահատում են։

 

1          Բաղդասարյան Գ.Կ. 1949

2          Սալենյան Ա.Ա.          1978

3          Աբրահամյան Ս.Կ.    1960

 

Վթարի հետևանքով տուժածների համար բացվել է ժամանակավոր կացության կետ Բեսլանի մշակույթի տանը։ -0-