Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Օբաման մտադիր է շարունակել Ուոլ–սթրիթի բարեփոխումները

25.01.2013, 10:55
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ դեռ շատ բան կա անելու Ուոլ–սթրիթի բարեփոխման և ամերիկացիներին անբարեխիղճ ֆինանսիստներից պաշտպանելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Օբաման մտադիր է շարունակել Ուոլ–սթրիթի բարեփոխումները
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ դեռ շատ բան կա անելու Ուոլ–սթրիթի բարեփոխման և ամերիկացիներին անբարեխիղճ ֆինանսիստներից պաշտպանելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Արժեթղթերի հանձնաժողովը կրիտիկական դեր է խաղում ֆինանսական համակարգի պաշտպանության հարցում ֆինանսական ճգնաժամի ժամանակ, բայց դեռ անելու շատ բան կա Ուոլ–սթրիթի բարեփոխման և լավագույն տեղեկացվածության ապահովման ու ամերիկացի ներդրողների լավագույն պաշտպանության համար։ Մենք պետք է շարունակենք պայքարել ֆինանսական ինդուստրիայի անպատասխանատու վարքի դեմ, որ հարկատուները չվճարեն դրա համար»,– ասել է Օբաման` ներկայացնելով իրավաբան Մերի Ջո Ուայթի թեկնածությունն արժեթղթերի հանձնաժողովի պետի պաշտոնում։

ԱՄՆ նախագահը բազմիցս խոսել է Ուոլ–սթրիթի ֆինանսիստներին «սեղմելու» անհրաժեշտության մասին, ովքեր, նրա կարծիքով, ոչինչ չեն անում ի բարօրություն ժողովրդի։ Օբաման նույնիսկ հայտարարել է, որ «Զավթիր Ուոլ–սթրիթը» ցույցերը, որոնք անցան նախորդ տարի ողջ երկրում, արտացոլում են ամերիկացի քաղաքացիների դժգոհությունն ԱՄՆ–ի գործող ֆինանսական համակարգից։ -0-