Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Շվեյցարիան հրաժարվել է օգնել ԵՄ-ին

20.08.2014, 12:59
Շվեյցարիան մերժել ԵՄ-ի մի շարք երկրներին, որոնք առաջարկում են շրջանցելով Մոսկվայի հայտարարած արգելքը` տարատեսակ սննդամթերք մատակարարել Շվեյցարիայի տարածքով: Ինչպես գրում է Փրայմը, այս մասին հաղորդում է The Wall Street Journal ամերիկյան թերթը:
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Շվեյցարիան մերժել ԵՄ-ի մի շարք երկրներին, որոնք առաջարկում են շրջանցելով Մոսկվայի հայտարարած արգելքը` տարատեսակ սննդամթերք մատակարարել Շվեյցարիայի տարածքով: Ինչպես գրում է Փրայմը, այս մասին հաղորդում է The Wall Street Journal ամերիկյան թերթը:

Թերթը մեջբերում է Շվեյցարիայի գյուղատնտեսության դաշնային վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յուրգ Յորդի հայտարարությունը, ըստ որի՝ բոլոր նմանատիպ խնդրանքները մերժվել են: Նա նշել է, որ վարչություն են դիմել մրգի, բանջարեղենի և այլ սննդամթերքի մատակարարներ: Սակայն նա չի նշել ընկերությունների անունները:

Ինչպես նշում է հրատարակությունը, մերժելու պատճառն այն է, որ Շվեյցարիան պետք է համոզվի, որ իր տարածքով մատակարարվող մթերքն ամբողջովին համապատասխանում է չափորոշիչներին, սակայն դա անելն անհնար է, եթե այն մշակվում է այլ երկրներում:

«Ավելի վաղ Շվեյցարիան խոստացել է հակազդել Ռուսաստանի փորձերին օգտագործելու իր տարածքն արևմտյան պետությունների կողմից պատժամիջոցների շրջանցման համար», - նշում է The Wall Street Journal-ը: Հրատարակությունը հիշեցնում է, որ Եվրամիության երկրներից մի շարք սննդամթերք արտահանելու էմբարգոն, որն ավելի վաղ սահմանել է Մոսկվան, չի վերաբերել Շվեյցարիային, քանի որ այդ երկիրն իր հերթին լայն պատժամիջոցներ չի կիրառել Ռուսաստանի դեմ:

«Սուրճն ու շաքարավազն առավել տարածված ապրանքներից են, որոնք Շվեյցարիան արտահանում է Ռուսաստան, նախորդ տարի այդ ապրանքների արտահանման ծավալը հասել է գրեթե 200 մլն շվեյցարական ֆրանկի (221 մլն դոլար) կամ կազմել է արտերկրում սննդամթերքի գումարային վաճառքի 2,4 տոկոսը», - նշում է թերթը:-0-