Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխեց 500 մլն ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր

08.11.2018, 16:18
Յունիբանկն ամբողջությամբ տեղաբաշխեց վեցերորդ թողարկման ՀՀ դրամով պարտատոմսերը, որոնց ծավալը կազմում էր 500 մլն ՀՀ դրամ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխեց  500 մլն ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Յունիբանկն ամբողջությամբ տեղաբաշխեց վեցերորդ թողարկման ՀՀ դրամով պարտատոմսերը, որոնց ծավալը կազմում էր 500 մլն ՀՀ դրամ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդման, դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը սահմանված է 10%, շրջանառության ժամկետը` 24 ամիս:

Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի մարումը կիրականացվի 22.10.2020թ.-ին: 

Յունիբանկի նոր թողարկման պարտատոմսերի ցուցակումը ևս կիրականացվի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում, ինչը հնարավորություն կտա սկսել պարտատոմսերի շրջանառությունը, ինչպես նաև` իրականացնել հասցեական և ռեպո գործարքներ:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–