Рейтинг@Mail.ru
USD
368.06
EUR
426.84
RUB
5.0357
GEL
138.76
2026 թ. հունիսի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

Սևանա լճի ջրի մակարդակը մեկ շաբաթում բարձրացել է 7 սմ-ով

Երեկ, 11:44
Սևանա լճի մակարդակը  հունիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 7 սմ-ով և հունիսի 14-ի դրությամբ կազմել է 1900,68 մետր

Սևանա լճի ջրի մակարդակը մեկ շաբաթում բարձրացել է 7 սմ-ով

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/ԱՌԿԱ/․ Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 7 սմ-ով և հունիսի 14-ի դրությամբ կազմել է 1900,68 մետր. հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Կենտրոնի տվյալներով, այն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 46 սմ-ով։

Նշվում է, որ Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի հունիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 10.835 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից հունիսի 14-ը ներառյալ՝ 113.991 մլն.մ³: