Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանում բենզինը նոյեմբերին էժանացել է 1,4%–ով, դիզվառելիքը՝ 1,2%–ով

05.12.2025, 12:28
Բենզինի և դիզելային վառելիքի գները 2025 թվականի նոյեմբերին, նույն թվականի հոկտեմբերի համեմատ, նվազել են, համապատասխանաբար, 0.6%-ով և 1.6%-ով
Հայաստանում բենզինը նոյեմբերին էժանացել է 1,4%–ով, դիզվառելիքը՝  1,2%–ով

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի նոյեմբերին Հայաստանում բենզինը, 2024 թվականի նոյեմբերի համեմատ, էժանացել է 1.4%-ով, իսկ դիզելային վառելիքը՝ 1.2%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։

Միաժամանակ բենզինի և դիզելային վառելիքի գները 2025 թվականի նոյեմբերին, նույն թվականի հոկտեմբերի համեմատ, նվազել են, համապատասխանաբար, 0.6%-ով և 1.6%-ով։

Միևնույն ժամանակ, այս տարվա նոյեմբերին, անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ, գները նվազել են 0.9%-ով։

Ընդհանուր առմամբ, վիճակագրական տվյալների համաձայն, ոչ պարենային ապրանքների շուկայում այս տարվա նոյեմբերին, անցյալ տարվա նոյեմբերի համեմատ, գներն աճել են 1.2%-ով, իսկ նույն տարվա հոկտեմբերի համեմատ՝ 0.5%-ով։