Հայ զինծառայողների աշխատավարձը կհարկվի եկամտահարկով
13.11.2012,
15:58
ՀՀ ԱԺ-ն երեքշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Եկամտահարկի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք ենթադրում են եկամտահարկի համակարգում նաև զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և փրկարար ծառայությունների աշխատակիցների աշխատավարձի ներառումը:
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ-ն երեքշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Եկամտահարկի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք ենթադրում են եկամտահարկի համակարգում նաև զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և փրկարար ծառայությունների աշխատակիցների աշխատավարձի ներառումը:
Օրինագիծը ներկայացնելով` ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ օրենսդրական նախաձեռնությունը ներկայացված է եկամտահարկի միասնական դաշտի ձևավորման շրջանակներում: «Արդյունքում՝ անկախ գործունեության տեսակից, հարկատուները հավասար պարտավորություններ կունենան»,- ասաց նա:
Նախարարն ընդգծեց նաև, որ զինծառայողների փաստացի եկամուտները չեն նվազի, քանի որ նրանց աշխատավարձերը կավելանան այն չափով, որքան կգանձվեն հարկերը:
Օրենքի լրացումներն ուժի մեջ մտնելուց հետո՝ հունվարի մեկից, սոցվճարի ողջ գումարը կվճարվի աշխատողի աշխատավարձից։ Գործատուներն իրենց հերթին պարտավորվում են բարձրացնել իրենց աշխատակիցների աշխատավարձերն այնպես, որ նրանց փաստացի եկամուտները չնվազեն։
Եկամտահարկի նոր մոդելի ներմուծումը կապված է Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծման գործընթացի հետ, որը մեկնարկել է 2011թ.-ի հունվարի 1-ից: -0-