Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Հայաստանում նախատեսում են ամսական նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 150 հազար դրամ. թերթ

17.05.2019, 13:49
Նվազագույն աշխատավարձը աստիճանաբար պետք է բարձրանա մինչև ամսական 150 հազար դրամ:
Հայաստանում նախատեսում են ամսական նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 150 հազար դրամ. թերթ

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ են դրել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Ինչպես գրում «Հայկական Ժամանակ» օրաթերթը, պատգամավորներն առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 65 հազար դրամ: Փոփոխություններն իրականացնելու համար պետական բյուջեից կպահանջվի տարեկան շուրջ 1.1 մլրդ դրամ հավելյալ ծախս, իսկ համայնքների բյուջեից 580 մլն դրամ:

Ընդհանուր առմամբ աշխատավարձնին հատկացվող միջոցները մասնավոր և պետական հատվածներում կկազմեն շուրջ 4.86 մլրդ դրամ: Նվազագույն աշխատավարձը կգերազանցի սպառողական զամբյուղի արժեքը` լուծելով սոցիալական կարևորագույն խնդիր:

«Նախագծի հեղինակները կարծում ենք, որ նվազագույն աշխատավարձը աստիճանաբար պետք է բարձրանա մինչև ամսական 150 հազար դրամ մի քանի տարվա ընթացքում», - գրում է թերթը:-0-