Рейтинг@Mail.ru
USD
368.12
EUR
419.84
RUB
4.7383
GEL
139.18
2026 թ. հունիսի 27, շաբաթ
եղանակը
Երևանում
+21

Հայաստանում սպառողական գները հունվար–մայիսին աճել են 4,5%–ով

Երեկ, 12:14
Ընթացիկ տարվա մայիսին, անցյալ տարվա մայիսի համեմատ, աճը կազմել է 4,2%, իսկ նույն տարվա ապրիլի համեմատ գրանցվել է 0,8% անկում
Հայաստանում սպառողական գները հունվար–մայիսին աճել են 4,5%–ով

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում սպառողական գներն 2026 թվականի հունվար-մայիսին, կանխնական տվյալներով, աճել են 4,5%-ով՝ 2025 թվականի հունվար-մայիսի համեմատ, հայտնում է Վիճակագրական կոմիտեն:

Ընդ որում, ընթացիկ տարվա մայիսին, անցյալ տարվա մայիսի համեմատ, աճը կազմել է 4,2%, իսկ նույն տարվա ապրիլի համեմատ գրանցվել է 0,8% անկում։

Արդյունաբերական արտադրանքի գները 2026 թվականի հինգ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 8,9%-ով։ Մայիսին, տարեկան կտրվածքով, աճը կազմել է 9%, իսկ ապրիլի համեմատ գներն աճել են 1,6%-ով։

Նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2026 թվականի հունվար-մայիսին աճել է 8%-ով՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։