Рейтинг@Mail.ru
USD
377.88
EUR
450.06
RUB
4.8891
GEL
140.75
2026 թ. փետրվարի 11, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ՊԵԿ նախագահը մեկնաբանել է ՓՄՁ–ի համար 0% շրջանառության հարկ սահմանելու մասին «Մեր ձևով» շարժման խոստումը

Երեկ, 20:39
Նրա խոսքով՝ մասնագիտական տեսանկյունից 0 տոկոս հարկն իր հետևանքներն ունի
ՊԵԿ նախագահը մեկնաբանել է ՓՄՁ–ի համար 0% շրջանառության հարկ սահմանելու մասին «Մեր ձևով» շարժման խոստումը

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր իր ասուլիսում անդրադարձել է «Մեր ձևով» շարժման կողմից հնչած խոստմանը՝ փոքր ու միջին բիզնեսի համար 0 տոկոս շրջանառության հարկ սահմանելուն, և հայտնել, որ այն ենթադրում է ստվերի մեծացում։

«Ես դեռ չեմ տեսել մասնագիտական խորը հիմնավորումներ, որոնք թույլ կտային այդ տեսանկյունից հարցին անդրադառնալ»,– ասաց Հակոբյանը՝ քաղաքական գործիչներին հորդորելով ցանկացած թիրախ դնելուց առաջ խոսել դրա հիմքում ընկած հիմնավորումների մասին: 

Նրա խոսքով՝ մասնագիտական տեսանկյունից 0 տոկոս հարկն իր հետևանքներն ունի։ 

«Դա նշանակում է ստվեր, ստվերի մեծացում․ երբ խոսում ենք 0 տոկոսանոց հարկի մասին, դա ենթադրում է թաքցվող շրջանառություններ, թափանցիկության ցածր մակարդակ, խոշորների մասնատում և տեղավորում այդպիսի համակարգերում»,- նշեց ՊԵԿ նախագահը: 

Ըստ Հակոբյանի՝ այդ մոտեցումն իրենց համար անընդունելի է: 

ՊԵԿ նախագահը նաև հայտնեց, որ կառավարության մոտեցումը ՓՄՁ-ների հանդեպ հետևյալն է, որ պետք է հոգատար լինել ՓՄՁ-ների հանդեպ, պետք է ունենալ հնարավորինս փոքր հարկեր, հնարավորինս հեշտ վարչարարություն, հնարավորինս հեշտ հարթակներ, որտեղ հնարավոր է իրենց հաշվետվությունները գեներացնել, այդ թվում՝ ավտոմատ: 

Նրա խոսքով՝ հենց այս մոտեցումով էլ կառավարությունն առաջ է շարժվում: