Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Պարտատոմսեր թողարկող առաջատար բանկը Հայաստանում Ամերիաբանկն է

30.01.2017, 18:30
Cbonds տեղեկատվական գործակալությունն օրերս հրապարակել է հարավկովկասյան հանրապետությունների` 2016թ. տեղական պարտատոմսերի շուկաներում իրականացված թողարկումների և հրապարակային տեղաբաշխումների ցանկը։
Պարտատոմսեր թողարկող առաջատար բանկը Հայաստանում Ամերիաբանկն է

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Cbonds տեղեկատվական գործակալությունն օրերս հրապարակել է հարավկովկասյան հանրապետությունների` 2016թ. տեղական պարտատոմսերի շուկաներում իրականացված թողարկումների և հրապարակային տեղաբաշխումների ցանկը, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։

ՀՀ բանկերից առաջատարն Ամերիաբանկն է, որը տեղաբաշխել է պարտատոմսերի 3 թողարկումներ 22 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով (հարավկովկասյան շուկայում մասնաբաժինը`7.12%):

Ընդ որում, ուշադրության է արժանի դասակարգման ոչ թե ծավալային, այլ քանակական բաղադրիչը, համաձայն որի, ՀՀ-ում պարտատոմսերի տեղաբաշխողների և թողարկումների քանակը 2016թ.-ին ավել է եղել հարևան երկրների համանման ցուցանիշներից, որն իր հերթին արտացոլում է ՀՀ պարտատոմսերի շուկայում առկա առողջ մրցունակությունը, զարգացվածությունը և ոչ բևեռացված լինելը:

Америабанк инфографика CBONDS на армянском

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:–0–