Рейтинг@Mail.ru
USD
374.16
EUR
440.84
RUB
4.9012
GEL
139.07
2026 թ. ապրիլի 17, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

ՌԴ-ից դրամական փոխանցումներ ստացեք հեռախոսահամարի միջոցով

27.04.2021, 18:17
Ակբա բանկի և Սբերբանկի համագործակցության արդյունքում Ռուսաստանի Դաշնությունից այսուհետ 24/7 եղանակով, առանց բանկային տվյալների՝ միայն հեռախոսահամարի միջոցով, հնարավոր է վայրկյանների ընթացքում դրամական փոխանցումներ ստանալ
ՌԴ-ից դրամական փոխանցումներ ստացեք հեռախոսահամարի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./ԱՌԿԱ/. Ակբա բանկի և Սբերբանկի համագործակցության արդյունքում Ռուսաստանի Դաշնությունից այսուհետ 24/7 եղանակով, առանց բանկային տվյալների՝ միայն հեռախոսահամարի միջոցով, հնարավոր է վայրկյանների ընթացքում դրամական փոխանցումներ ստանալ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Ակբա բանկի քարտապանները փոխանցումները կարող են ստանալ՝ փոխանցողին տրամադրելով միայն բանկում գրանցված հեռախոսահամարը: Փոխանցող կողմին անհրաժեշտ է Сбербанк Онлайн հավելվածում մուտքագրել հեռախոսահամարն ու ստացման բանկ ընտրել Ակբա բանկը:

Մեկ օրվա ընթացքում հնարավոր է առավելագույնը փոխանցել 50.000 ՌԴ ռուբլի, իսկ նվազագույնը՝ 1.000 ՌԴ ռուբլի: Փոխանցված գումարը մուտքագրվում է Ակբա բանկի քարտապանի հաշվին՝ քարտի արժույթով՝ հաշված վայրկյանների ընթացքում:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–