Рейтинг@Mail.ru
USD
370
EUR
436.12
RUB
4.934
GEL
137.79
2026 թ. մայիսի 7, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+20

World Travel Awards մրցանակաբաշխությանը ՀՀ-ն արժանացել է մրցանակի՝ որպես Եվրոպայի առաջատար մշակութային ժառանգության ուղղություն

20.02.2026, 09:33
2025 թ.-ին Հայաստանը  World Travel Awards մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է «Եվրոպայի ժառանգության առաջատար ուղղություն» մրցանակին
World Travel Awards մրցանակաբաշխությանը ՀՀ-ն արժանացել է  մրցանակի՝ որպես Եվրոպայի առաջատար մշակութային ժառանգության ուղղություն

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականին Հայաստանը հեղինակավոր World Travel Awards մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է «Եվրոպայի ժառանգության առաջատար ուղղություն» բարձր և պատվավոր կոչմանը, հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։

Ըստ կոմիտեի՝ այս բարձր գնահատականը ևս մեկ անգամ ընդգծում է մեր հարուստ մշակութային ժառանգությունը, դարավոր պատմությունն ու ինքնատիպ արժեքները, որոնք ոգեշնչում են այցելուներին աշխարհի տարբեր երկրներից։