Փետրվարին Հայաստան զբոսաշրջիկների հոսքը աճել է 3.3%-ով՝ գերազանցելով 121 հազարը
Երեկ,
10:59
Նախորդող տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 117,372
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի․/ԱՌԿԱ/․ 2026 թ.-ի փետրվարին Հայաստան այցելել է 121,285 զբոսաշրջիկ։
Այս մասին հայտնել է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն։
Կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, նախորդող տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 117,372։
2026 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (37%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։
Համաձայն Հայաստանի կառավարության 2026-2030 թվականների զբոսաշրջության զարգացման ռազմավարական ծրագրի՝ նախատեսվում է երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան 3 միլիոնի։