Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 20, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

Հայաստանում զբոսաշրջային գյուղերի ստեղծման ծրագիր կիրականացվի

11.12.2025, 21:14
Ծրագիրը կընդգրի շուրջ 60 բնակավայր երկրի բոլոր մարզերում
Հայաստանում զբոսաշրջային գյուղերի ստեղծման ծրագիր կիրականացվի

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Կառավարությունն այսօր ընդունել է «Զբոսաշրջային գյուղեր հայտարարելու մասին» որոշում՝ զբոսաշրջային ուղղությունների համակարգված և համաչափ տարածքային զարգացմամբ պայմանավորված:

Կառավարության որոշման մեջ նշվում է, որ ծրագիրը կընդգրի շուրջ 60 բնակավայր երկրի բոլոր մարզերում։

Որոշման ընդունման նպատակն է խրախուսել գյուղական բնակավայրերին հասնելու միջազգային լավագույն փորձին համապատասխան զբոսաշրջային գյուղի կարգավիճակին, ապահովել զբոսաշրջային ուղղությունների կենտրոնացված, համակարգային կառավարում, զբոսաշրջային ներուժ ունեցող գյուղերը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, կարևորել և պաշտպանել տվյալ բնակավայրի միջավայրի լանդշաֆտները, կենսաբազմազանությունը, նյութական և ոչ նյութական մշակութային բազմազանությունը և տեղական արժեքները, իրականացնել զբոսաշրջության զարգացմանն ուղղված միջոցառումների և ծրագրերի արդյունքների մշտադիտարկում և գնահատում, բարելավել պետություն-մասնավոր հատված գործընկերությունը և համայնքների ակտիվ ներգրավումը, բարելավել հաղորդակցությունը, ենթակառուցվածքները, ներգրավել ներդրումներ: