Рейтинг@Mail.ru
USD
374.16
EUR
440.84
RUB
4.9012
GEL
139.07
2026 թ. ապրիլի 17, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

Արոնյանը հաղթել է Կարյակինին հավակնորդների շախմատային մրցաշարի 7–րդ տուրում և հասել է առաջատարին

21.03.2014, 19:55
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Խանտի Մանսիյսում անցկացվող հավակնորդների մրցաշարի 7–րդ տուրում սև խաղաքարերով հաղթել է Սերգեյ Կարյակինին և աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ կիսում է առաջին տեղը։
Արոնյանը հաղթել է Կարյակինին հավակնորդների շախմատային մրցաշարի 7–րդ տուրում և հասել է առաջատարին
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Խանտի Մանսիյսում անցկացվող հավակնորդների մրցաշարի 7–րդ տուրում սև խաղաքարերով հաղթել է Սերգեյ Կարյակինին և աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ կիսում է առաջին տեղը։

Դմիտրի Անդրեյկինը (ՌԴ) պարտության է մատնել Վեսելին Տոպալովին (Բուլղարիա), Վլադիմիր Կրամնիկը (ՌԴ) հաղթել է Շահրիար Մամեդյարովին (Ադրբեջան), իսկ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) ոչ–ոքի է խաղացել Պետր Սվիդլերի հետ (ՌԴ)։  
7–րդ տուրից հետո Արոնյանն ու Անանդը վաստակել են 4,5–ական միավոր։

Մարտի 30–ին ավարտվող մրցաշարի հաղթողն իրավունք կստանա շախմատի թագի համար պայքարել աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ։–0–