Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

ՀՖՖ–ն կաջակցի Ջիանի Ինֆանտինոյի թեկնածությանը ՖԻՖԱ–ի նախագահի պաշտոնում

26.01.2016, 19:58
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է, որ աջակցում է ՈւԵՖԱ–ի գլխավոր քարտուղար Ջիանի Ինֆանտինոյի թեկնածությանը ՖԻՖԱ–ի նախագահի պաշտոնում։
ՀՖՖ–ն կաջակցի Ջիանի Ինֆանտինոյի թեկնածությանը ՖԻՖԱ–ի նախագահի պաշտոնում
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ–Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է, որ աջակցում է ՈւԵՖԱ–ի գլխավոր քարտուղար Ջիանի Ինֆանտինոյի թեկնածությանը ՖԻՖԱ–ի նախագահի պաշտոնում, նշվում է ՀՖՖ–ի կայքում։

Օրերս Շվեյցարիայում կայացած հանդիպման ընթացքում, որին մասնակցել են ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների ֆուտբոլային գերատեսչությունների նախագահներ և գործադիր տնօրեններ, ի թիվս այլ հարցերի լսվել և քննարկվել է ՖԻՖԱ-ի նախագահի կայանալիք ընտրություններում թեկնածու առաջադրված ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջիանի Ինֆանտինոյի ընտրական ծրագիրը («Մանիֆեստը»):

Ինչպես հաղորդում է ՀՖՖ–ի մամուլի ծառայությունը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջիանի Ինֆանտինոյի ընտրական ծրագիրը («Մանիֆեստը») ներկայացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեին։

«Մանիֆեստը» նոր մտածողությամբ և աշխարհընկալման նոր մոտեցումներ ընդգրկող ճանապարհային յուրօրինակ քարտեզ է, որն ուրվագծում է համաշխարհային ֆուտբոլի բոլոր հնարավոր տեսլականները, ներառում է սկզբունքային դրույթներ ֆուտբոլային սպասվող մարտահրավերներին դիմակայելու տեսակետից:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, գնահատելով ներկայացված ծրագրի կարևորությունը ֆուտբոլի զարգացման տեսանկյունից, իր պաշտպանությունն է հայտնում Ջիանի Ինֆանտինոյի թեկնածությանը ՖԻՖԱ-ի նախագահի կայանալիք ընտրություններում և կսատարի վերջինիս՝ ընտրվելու պարագայում իր ծրագրային դրույթներն իրականացնելու գործում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ջիանի Ինֆանտինոն 2009 թ.–ից զբաղեցնում է ՈւԵՖԱ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Ավելի վաղ նա զբաղեցրել է ՈւԵՖԱ–ի գլխավոր քարտուղարի տեղակալի և Իրավական հարցերով վարչության նախագահի պաշտոնները։ –0–