Рейтинг@Mail.ru
USD
375.19
EUR
438.75
RUB
4.9341
GEL
139.16
2026 թ. ապրիլի 14, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Ճանապարհային ոստիկանությունը դպրոցների մոտ հերթապահություն կսահմանի անվտանգ երթևեկության միամսյակի շրջանակում

30.08.2016, 15:47
Հայաստանի ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից հայտարարում է անվտանգ ճանապարհային երթևեկության միամսյակ, հայտնեց ՃՊԾ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:
Ճանապարհային ոստիկանությունը դպրոցների մոտ հերթապահություն կսահմանի անվտանգ երթևեկության միամսյակի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից հայտարարում է անվտանգ ճանապարհային երթևեկության միամսյակ, հայտնեց ՃՊԾ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:

«Նախապատրաստական աշխատանքների շրջանակում մենք զրուցել ենք դպրոցների տնօրենների հետ, դպրոցների մոտակայքում թարմացվել են ճանապարհային գծանշանները և տեղադրվել են ճանապարհային նոր նշաններ», - ասաց նա երեքշաբթի լրագրողներին:

Ընդ որում, նա նշեց, որ սեպտեմբերի 1-ից Հայաստանի ողջ տարածքում մեկ ամսվա ընթացքում դպրոցների մոտակայքում հերթապահելու են ոստիկաններ, այդ թվում` Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:

Նա կոչ արեց ծնողներին երեխաների հետ բացատրական աշխատանքներ տանել, մասնավորապես այն մասին, որ ճանապարհը հարկավոր է անցնել ճիշտ վայրով և հետևել լուսացույցին:

«Վարորդներին կոչ եմ անում ավելի զգոն լինել, հատկապես, դպրոցներին հարակից փողոցներում, ինչպես նաև չկայանել ավտոմեքենան դպրոցների մոտակայքում», - ասաց Սարգսյանը` ավելացնելով, որ հակառակ դեպքում նրանք կենթարկվեն պատասխանատվության: -0-