Рейтинг@Mail.ru
USD
375.19
EUR
438.75
RUB
4.9341
GEL
139.16
2026 թ. ապրիլի 14, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Հաստատվել է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենի –ժամանակավոր պաշտոնակատարը

03.07.2018, 16:52
Երեքշաբթի կայացել է «Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի նիստը:
Հաստատվել է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենի –ժամանակավոր պաշտոնակատարը

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի կայացել է «Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի նիստը, որի ընթացքում որոշվել է մրցույթ հայտարարել հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համար։

Կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն առաջարկեց մինչև նոր տնօրենի նշանակումը Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում  հաստատել ինստիտուտի գիտական քարտուղար Նարինե Մարգարյանի թեկնածությունը։

Մարգարյանը համաձայնվել է։

Ավելի վաղ ՀՀ կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ 2017 թ.–ի փետրվարին լրացել է թանգարան–ինստիտուտի նախորդ տնօրեն Հայկ Դեմոյանի պաշտոնավարման ժամկետը, ինչից հետո նա հեռացել է Հայաստանից (որպեսզի գիտական աստիճան ստանա Հարվարդում, խմգր.), նրա փոխարեն նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։–0–