Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Հայաստանում ուսանողները օրինական հնարավորություն կստանան աշխատել ուսմահ հետ զուգահեռ

06.05.2019, 15:00
Կստեղծվի նաև ձկուն դասացուցակ, որը հնարավորություն կտա համատեղել աշխատանքը և ուսումը:
Հայաստանում ուսանողները օրինական հնարավորություն կստանան աշխատել ուսմահ հետ զուգահեռ

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. 2019 թ.-ի սեպտեմբերից Հայաստանի ուսանողները օրինական հնարավորություն կստանան աշխատել ուսմահ հետ զուգահեռ: Այդ մասին երկուշաբթի լրագրողների հետ զրույցում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Մինչև մայսիսի 15-ը կպատրաստենք օրինագծերի փաթեթ, և մայիսի 20-ին այն կներկայացվի կառավարության հաստատմանը: Նախաձեռնության նպատակն է աջակցել ուսանողներին` հնարավորություն տալով աշխատել ուսման հետ զուգահեռ», - ասաց նա` նշելով, որ ներկա պահին աշխատաշուկայում օրինականորեն աշխատում է ուսանողների միայն 1-2%-ը:

Ըստ նրա, այս նախաձեռնությունը հնարավորություն կտա ոչ միայն հանել աշխատող ուսանողներին «ստվերից» հարկային դաշտ, այլ միաժամանակ կապահովի նրանց սոցիալական արտոնություններով:

«Նախագծի էություն է ոչ միայն ապահովել հարկային մուտքեր: Մեր վերջնական նպատակն է կապ հաստատե ուսանողների, համալսարանների և աշխատաշուկայի միջև: Այս փուլում մենք ձգտում ենք հնարավորություն տալ մեր ուսանողներին` ինքնուրույն վճարել ուսման վարձը», - ասաց նա:

Ըստ Մակունցի, նախաձեռնությունը կօգնի նաև լուծել կրթական ծրագրերի անհամապատասխանության խնդիրը աշխատաշուկայի պահանջներով:

Նա նշեց նաև, որ ուսանողների համար աշխատանքը հաշվի առնելով կստեղծվի նաև ձկուն դասացուցակ, որը հնարավորություն կտա համատեղել աշխատանքը և ուսումը:-0-