Рейтинг@Mail.ru
USD
377.97
EUR
448.2
RUB
4.8745
GEL
140.6
2026 թ. փետրվարի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Փաշինյանի մոտ քննարկվել են հակաճգնաժամային միջոցառումների իրականացման նոր առաջարկություններ

13.06.2020, 18:04
Փաշինյանի մոտ քննարկվել են հակաճգնաժամային միջոցառումների իրականացման նոր առաջարկություններ
Փաշինյանի մոտ քննարկվել են հակաճգնաժամային միջոցառումների իրականացման նոր առաջարկություններ
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին ու ծրագրերին վերաբերող հարցեր, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, պարենային անվտանգության ապահովման համատեքստում ներկայացվել է ցորենի ցանքատարածությունների ավելացմանն ու այդպիսով արտադրողականության բարձրացմանն ուղղված տնտեսական միջոցառման նախագիծը: Միջոցառումը նախատեսվում է իրականացնել կառավարության սուբսիդավորմամբ, մասնավոր հատվածի ներգրավմամբ գյուղացիական տնտեսություններին բարձր արտադրողականությամբ ցորենի որակյալ սերմացու առաջարկելու միջոցով:

«Քննարկման արդյունքներով վարչապետը հանձնարարել է ներկայացնել կառավարության համապատասխան որոշման նախագիծ», – նշվում է հաղորդագրության մեջ:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հակաճգնաժամային տնտեսական և սոցիալական նշանակության միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցերի: Ներկայացվել են ճգնաժամի հետևանքով տուժած ոլորտների ներկայացուցիչներին օժանդակություն ցուցաբերելու գործիքակազմերն ու հնարավորությունները: Այդ ուղղությամբ առաջիկայում պատասխանատուների կողմից քննարկումները կշարունակվեն և կներկայացվեն միջոցառումների իրականացման հստակ առաջարկություններ:–0–