Рейтинг@Mail.ru
USD
373.81
EUR
440.91
RUB
4.8999
GEL
138.96
2026 թ. ապրիլի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+9

Թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտը, 3 խաղաղ բնակիչ է զոհվել

30.09.2020, 15:37
Թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտը, 3 խաղաղ բնակիչ է զոհվել
Թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտը, 3 խաղաղ բնակիչ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ: 

Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ 

«Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը: Ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին», – նշել է Պողոսյանը:–0–